շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՄ-ի և Հայաստանի միջև նախատեսվում են մեծածավալ ֆինանսական համագործակցության ծրագրեր. ֆինանսների նախարար

ԵՄ-ի և Հայաստանի միջև նախատեսվում են մեծածավալ ֆինանսական համագործակցության ծրագրեր. ֆինանսների նախարար

ԱԺ եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Եվրոպական Միության և Հայաստանի կառավարության միջև նախատեսվում են մեծածավալ ֆինանսական համագործակցության ծրագրեր:

«Դա 2.6 միլիարդ եվրոյի ընդհանուր ֆինանսավորման ծավալ է ներկայացնելու՝ մի մասով ուղիղ մասնավոր հատվածի ֆինանսական նպատակին ուղղված, մի մասով՝ պետական բյուջեի միջոցով կառավարության ծրագրերին աջակցելու նպատակ ունեցող»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով ուղենիշների մասին՝ Խաչատրյանն ընդգծեց կրթության հասանելիության բարձրացումը, ջրամբարների, ոռոգման ջրի մատակարարման համակարգերի բարելավումը, կապի և սոցիալական, տնտեսական զարգացման խթանումը, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման աշխատանքներում համագործակցությունը և այլն:

Նախարարը նշեց, որ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում թվարկված ուղղություններով նախատեսված են որոշակի վարկային և դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրեր:

  • Կիսվել: