ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում

Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում

Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Եթե գործունեություն եք ծավալում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության,սննդի արդյունաբերության (հյութեր, կաթնամթերք, չիր, ջեմ, պահածոներ, ալկոհոլ , ջուր և այլն) ոլորտներում, հետաքրքրված եք չինական շուկայում երկարաժամկետ և կայուն համագործակցության հնարավորություններով, ձեր ընկերությունը կարող է ապահովել մեծ արտադրական ծավալներ, առաջարկում ենք լրացնել տվյալների հավաքագրման հայտը՝ անգլերենով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: