ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունը դիմել է բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած քաղաքացիներին

Էկոնոմիկայի նախարարությունը դիմել է բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած քաղաքացիներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է Հայաստանում բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած քաղաքացիներին:
 
«Եթե դուք կամ ձեր ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ,
 
խնդրում ենք նկարագրել ձեր դեպքը մեր Telegram bot-ում՝ @stopgreedbot
 
Դիմումի ձևաչափը՝
 
1. Անուն/Ազգանուն
2. Կոնտակտային հեռախոսահամար
3. Ինչպես գտաք բնակարանը (գովազդ/բրոքեր)
4. Բնակարանի հասցեն
5. Խնդրի նկարագրությունը
6. Բրոքերի/բնակարանի սեփականատիրոջ կոնտակտները:
 
Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ ոստիկանություն»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

  • Կիսվել: