կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարության թվով 12 զուգարանները հիմնանորոգելու համար կհատկացվի 31,6 մլն դրամ

Էկոնոմիկայի նախարարության թվով 12 զուգարանները հիմնանորոգելու համար կհատկացվի 31,6 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 31,6 նլրդ դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության  յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար (արական և իգական սեռի աշխատակիցները սանհանգույցները օգտագործում են ըստ կենտ և զույգ հարկաբաժինների): Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում։

Սույն Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության  գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:

Սույն Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին բարվոք աշխատանքային պայմաններով:

  • Կիսվել: