երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը

էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը

Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը։

Պետական աջակցությունը իրականացվում է 2 եղանակով․

Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկը հասանելի կլինի՝ 2 % տոկոսադրույքով

Կատարված ծախսի փոխհատուցում. այս դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 %-ը

Ծրագրի մանարամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 011-597-129 կամ 011-597-254 հեռախոսահամարներով։

 

  • Կիսվել: