հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եկեք այնպես անենք, որ վարկային բեռի տակ ճկռող քաղաքացիները վարկային արձակուրդի հնարավորություն ունենան. Մարուքյան

Եկեք այնպես անենք, որ վարկային բեռի տակ ճկռող քաղաքացիները վարկային արձակուրդի հնարավորություն ունենան. Մարուքյան

Այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը, դիմելով վարչապետին, հիշեցրեց նրան իր իսկ խոսքը այն մաիսն, որ եթե բոլորս այսօրվանից բոլոր կանոնները պահենք, 14 օր հետո կունենանք լավ վիճակ՝ կորոնավիրուսի առումով:

Մարուքյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Եթե այդպես է, ապա այսօրվանից պետք է գնանք ավելի ճիշտ սոցիալական թիրախավորման: Մենք առաջարկում ենք գտնել իրապես գործազուրկ դարձած մարդկանց եւ նրանց աջակցել: Առաջարկում ենք աջակցել ուղղակի ֆինանսավորման միջոցով:

Երկրորդ, մենք գիտենք, որ մոտ 70 հազարից ավելի մարդ արտագնա աշխատանքից վերադարձել է հայրենիք, եւ հիմա համ իրենք են անգործ, համ իրենց ընտանիքներն են առանց փողի: Նրանց խոսք էր տրվել, որ կներգրավեն կապիտալ շինարարությունների մեջ, բայց հիմա կապիտալ շինարարության այն թափը, այն ծավալը որ պետք է լիներ, հիմա չկա: Հիմա նրանց եւս պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Բոլոր այն ընկերությունները, որոնք պարետի որոշումով փակվում են, պետք է նրանց բաց թողնված եկամուտը վերականգնվի պետության կողմից:

Հաջորդը, մենք փաթեթ ենք ներկայացրել կառավարություն եւ հարկային արձակուրդների առաջարկներ ենք անում, մասնավորապես շահութահարկի:

Հաջորդը, մենք բավական շատ տեղեկություններ ունենք, որ բանկերը չեն ընդառաջում մարդկանց: Եկեք այնպես անենք, որ վարկային բեռի տակ ճկռող քաղաքացիները ունենան հնարավորություն վարկային արձակուրդի՛՛:

  • Կիսվել: