շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եկամուտների հայտարարագրման համակարգից մեր համաքաղաքացիները ոչ թե տուժելու են, այլ շահած են դուրս գալու. Թունյան

Եկամուտների հայտարարագրման համակարգից մեր համաքաղաքացիները ոչ թե տուժելու են, այլ շահած են դուրս գալու. Թունյան

Մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը կարծիք է հայտնել, որ եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ՝ պետք է լինի նաև ծախսերի հայտարարագրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավոերապես, նշել է. ՛՛Ասեմ, որ այժմ քննարկվող տարբերակը հենց այդպիսին է։ Համակարգը ունենալու է նաև, այսպես կոչված, սոցիալական կրեդիտների համակարգ։

Դա նշանակում է, որ կլինեն ուղղություններ (օրինակ՝ ուսման վարձ, կամ առողջության ապահովագրություն), որոնց վրա կատարված ծախսերը կհանվեն հարկման բազայից։

Այսինքն, քաղաքացին, եկամտային հարկը վճարելուց հետ, երբ հայտարարագիրը կլրացնի ու նման ծախսերը ցույց կտա, պետությունից ԵՏ ԿՍՏԱՆԱ այդ ծախսերի չափով հարկին համապատասխան գումար։

Կլինեն նաև այլ, բավականին հետաքրքիր և կարևոր, սոցիալական արդարության և այլ խնդիրների լուծմանը միտված մեխանիզմներ։

Երբ գրել էի, որ մասնագետների հետ մանրամասն քննարկելու ենք այս համակարգը, նկատի ունեի նախևառաջ հենց այս՝ սոցիալական կրեդիտների համակարգը։

Եկամուտների հայտարարագրման համակարգից մեր համաքաղաքացիները ոչ թե տուժելու են, այլ շահած են դուրս գալու՛՛։

  • Կիսվել: