ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եկամտային հարկի նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումներ են անցկացվել

Եկամտային հարկի նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումներ են անցկացվել

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Ապա հանդիպում-քննարկում է տեղի ունեցել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ նախագահ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամներից՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են եկամտային հարկի ետվերադարձի ծրագրի առանցքային կարևորության մասին հարցեր, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն ներկայացրել է իրենց մտահոգությունները, նկատառումները, դիրքորոշումները՝ կապված ծրագրի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հետ: Ինչպես նաև ներկայացվել են ՀԿ-ի կողմից կատարված հիմնավորված հաշվարկները, որոնք ապացուցում են այս ծրագրի շահեկան լինելը թե՛ պետության և թե՛ գնորդ-քաղաքացիների համար:

Հանդիպումներն անցել են կառուցողական երկխոսության և ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որ ցանկացած նախաձեռնություն պետք է ընթանա կոնսենսուսի, փոխհամաձայնեցված ձևաչափով՝ առանց կառուցապատման ոլորտը վնասելու:

  • Կիսվել: