շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր կկառուցվի

Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր կկառուցվի

Կառավարությունը հաստատեց էկոնոմիկայի նախարարության և «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի համապատասխան որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում կնքվելիք պայմանագրի ձևը:

Ներդրումային ծրագրով Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու:

«Թե՛ ներդրողը, թե՛ մենք անելու ենք ամեն ինչ, որ արդեն հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Այսօր արդեն հայ-ավստրիական բիզնես ֆորումի շրջանակում «Մայլեռ մաունթայն ռեզորթի» և «Դոպելմայերի» միջև կնքվել է ճոպանուղու ձեռքբերման պայմանագիր: 

  • Կիսվել: