չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵԱՏՄ-ն կստեղծի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն առեւտրի աջակցման համար

ԵԱՏՄ-ն կստեղծի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն առեւտրի աջակցման համար

 Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետներն ընդունել են համաձայնագիր Եվրասիական վերաապահովագրական ընկերություն հիմնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

«Այժմ կհայտնվի գործարարության աջակցության եւս մեկ միջոց: Դա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, երեկ մանրամասնորեն քննարկեցինք. խոսքը Եվրասիական վերաապահովագրական ընկերության մասին է: Մենք ընդունեցինք համաձայնություն ընկերություն հիմնելու մասին,- նշել Է Միշուստինը:

Կազմակարպությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ եւ արտաքին առեւտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ եւ փոխգործակցություն վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ: Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը եւ նախագծերի ֆինանսավորումը: 

  • Կիսվել: