չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էական չէ, թե որքան է Հայաստանի պետական պարտքը, էական է, թե դա ինչ հարաբերություն ունի մեր ՀՆԱ-ի հետ. նախարար

Էական չէ, թե որքան է Հայաստանի պետական պարտքը, էական է, թե դա ինչ հարաբերություն ունի մեր ՀՆԱ-ի հետ. նախարար

Քանի որ Հայաստանի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այդ տարբերության չափով մենք պետք է պարտք վերցնենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանն անընդհատ նորանոր պարքտեր վերցնում, որն արդեն հասել է 11 մլրդ դոլարի:

«Հիմա մեր շատ գործընկերներ ասում են, որ ծախսերն ավելի քիչ է, էլի ավելացրեք: Օրինակ, պարոն Արշակյանն ասում էր, որ բարձր տեխնոլոգիական ոլորտին ավելի շատ գումար պետք է հատկացնել: Եթե որոշենք, որ այդ ծախսը պետք է անել, դա կնշանակի, որ այդ դեֆիցիտը ավելի մեծ պետք է լինի: Եվ պարտքը միշտ ճում է, այլ հարց է, որ մեր եկամուտները պետք է ավելի արագ աճեն, քան մեր պարտքը, որ խնդիր չունենանք:

Դուք որ գնում եք բանկից վարկ եք վերցնում 100 հազար դրամի, դա շա՞տը է, թե՞ քիչ: Դա կախված է նրանից, թե դուք ինչ աշխատավարձ եք ստանում: Եթե ձեր աշխատավարձը վաղը 5 անգամ բարձրանա, դուք կարող եք 200 հազար դրամի վարկ վերցնել եւ ընդհանրապես չանհանգտանալ: Հիմա, որ Հայաստանի պարտքը 10 մլրդ է թե 11 մլրդ, դա էական չէ, էական է, թե դա ինչ հարաբերություն ունի մեր եկամուտների կամ մեր ՀՆԱ-ի հետ: Իսկ դա խնդիր չէ, որովհետեւ մենք պլանավորում ենք, որ 2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 50 տոկոսից ցածր, մասնավորապես, 48,4 տոկոս»,-ասաց նա:

  • Կիսվել: