երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դպրոցների տնօրենների աշխատավարձերը կարող են հասնել ընդհուպ 495 000 դրամի

Դպրոցների տնօրենների աշխատավարձերը կարող են հասնել ընդհուպ 495 000 դրամի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում հայտարարել է, որ փաստացի, կամավոր ատեստավորված ուսուցիչները, որոնք նաև տարակարգ ունեն, ավելի բարձր վարձատվություն են ստանում, քան դպրոցի տնօրենը։ 

Նրա խոսքով, մոտիվացիոն համաչափության պահպանման տեսանկյունից հնարավոր է համակարգի խախտում առաջ գա։ Ըստ Անդրեասյանի, այդ պատճառով ներդրվել է նաև տնօրենների ատեստավորման կարգ, նաև հավելավճարի տրամադրումը ներառելով՝ տնօրենի աշխատավարձերում բարեփոխումներ են իրականացվել։

Նախարարը հիշեցրել է, որ 2023-ի սեպտեմբերից դպրոցների ֆինանասավորման նոր կարգ է մտել ուժի մեջ. «Տնօրենների աշխատավարձը միջինում բարձրացել է 111 000 դրամով։ Աշխատավարձը պայմանավորված է դպրոցի չափով, մեծ դպրոցներում ունենք տնօրենների՝ ընդհուպ 475․000-ից 495․000 դրամի հասնող աշխատավարձներ»։

  • Կիսվել: