ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դալմա Գարդեն մոլ»-ը եւ «Երեւան մոլ»-ը բացվելու ժամկետի մասին հայտարարություն են տարածել

«Դալմա Գարդեն մոլ»-ը եւ «Երեւան մոլ»-ը բացվելու ժամկետի մասին հայտարարություն են տարածել

«Դալմա Գարդեն մոլ»-ը եւ «Երեւան մոլ»-ը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարություն են տարածել վերաբացվելու վերաբերյալ։

«Ո՞րքան ժամանակ է չենք հանդիպել։

Կարոտել եք չէ՞ Դալմայի յուրահատուկ մթնոլորտը, լավ երաժշտությունը, մարդկանց անցուդարձը և իհարկե շոփինգը։

Մենք նույնպես կարոտել ենք Ձեզ։

Ուրախ ենք տեղեկացնել, որ Դալմա Գարդեն մոլը՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները, վերաբացվում է։

Մայիսի 18-ից մենք սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ»,- ասվում է «Դալմա Գարդեն մոլ»-ի հայտարարությունում։

«Սիրելի հաճախորդներ, երկար սպասված հանդիպումը մոտ է.

Շտապում ենք տեղեկացնել, որ Մայիսի 18-ից սիրով սպասում ենք բոլորիդ Երևան Մոլում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները»,- ասվում է «Երեւան մոլ»-ի հայտարարությունում։

  • Կիսվել: