ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. Բագրատյան

Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. Բագրատյան

Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի մակրոտնտեսական թվերը։ Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. ՏԱՑ-ը 4 տոկոսով, արդյունաբերությունը՝ 8.7, գյուղատնտեսությունը 4.5, ծառայությունները (ինչպես միշտ՝ 5.5)։

Գներն իջել են, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 % (իրական աշխատավարձն աճել է 9.3)։ Երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը»:

  • Կիսվել: