կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չնայած Երեւանի եւ Մոսկվայի միջեւ առկա քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում․ Մանասերյան

Չնայած Երեւանի եւ Մոսկվայի միջեւ առկա քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում․ Մանասերյան

ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ներկայումս այլընտրանք չունի եւ մեզ թույլ է տվել մեծ հաջողությունների հասնել: Նման կարծիք «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործըթացի ընթացիկ արդյոնքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսի ժամանակ հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի ԵԱՏՄ վիճակագրական տարեգրքի տվյալների համաձայն՝ 2022 թվականի վերջին Հայաստանի տնտեսության աճն ամենաբարձրն է եղել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից։ Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 12,6 տոկոս աճ։ Ներդրումների առումով Հայաստանում ամենամեծ օտարերկրյա ներդրողն ԱՄԷ-ն է։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41.2%-ով եւ կազմել $15,445,535.0 հազ.։ Համեմատության համար նշենք, որ ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանը եւ Ռուսաստանը 2023 թվականի 10 ամսում կազմել են 5,4 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ ավելանալով 40,8 տոկոսով»,- ընդգծեց Մանասերյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում եղած որոշակի խոչընդոտներին, փորձագետը ընդգծեց որակի վերահսկողության անհրաժեշտությանը։

«Չնայած դժվարություններին, ԵԱՏՄ-ի անդամակցությունը, այն է` մաքսային խոչընդոտների բացակայությունը, անարգել միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը ԵԱՏՄ մեծ շուկա հսկայական առավելություն է տալիս Հայաստանին եւ նրա տնտեսական աճի հիմնաքարն է»,- նկատեց Մանասերւյանը։

Նրա խոսքով, մինչեւ 2023 թվականի վերջ Հայաստանի արտահանումը Ռուսաստան կգերազանցի ներմուծումը գրեթե մեկ քառորդով, իսկ այսօր Հայաստանից արտահանման կեսից ավելին է բաժին ընկնում այդ երկրին։ «Բացի այդ, զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է գալիս դեպի Հայաստան։ Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մոտ 850 հազար մարդու մասին է»,- նկատեց Մանասերյանը։

Ըստ նրա, չնայած Երեւանի եւ Մոսկվայի միջեւ առկա քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում։

«ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ 2023 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կավելանա ավելի քան 40 տոկոսով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական ոլորտում դրական դինամիկա է արձանագրվում։ Այս պահին տարվա տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն մեր ունեցած դիրքերով ապրանքաշրջանառության ծավալն աճել է 43,5 տոկոսով։ Երկու երկրների տնտեսական օպերատորների հիմնական հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլով։ Ռուսական մասնաբաժինը արդեն ավելի քան 90 տոկոս է։ Սա շատ լավ եւ կարեւոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս արդյունավետ փոխգործակցել եւ զարգացնել մեր առեւտրատնտեսական կապերը։ Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մոտ 2,5 մլրդ դոլարի ապրանք»,- ընդգծեց Մանասերյանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ»

նախագծին, ապա, ըստ փորձագետի, Մոսկվան փաստացի աջակցում է դրա իրականացմանը։

«Հայաստանի կառավարության ներկայացրած կապի ապաշրջափակման ծրագիրը ենթադրում է, որ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում են։ Ռուսաստանը ֆինանսավորում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը՝ օգտագործելով Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցները։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար»,- եզրափակեց Մանասերյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: