չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Չինական ընկերությունը քննարկել է Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող շինարարական աշխատանքներին մասնակցելու հնարավորությունը

Չինական ընկերությունը քննարկել է Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող շինարարական աշխատանքներին մասնակցելու հնարավորությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։

  • Կիսվել: