շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Չի կարող քաղաքը այնպիսի շինարարության ծավալներ ունենա, որ մենք փոշու մեջ կորենք. Տիգրան Ավինյան

Չի կարող քաղաքը այնպիսի շինարարության ծավալներ ունենա, որ մենք փոշու մեջ կորենք. Տիգրան Ավինյան

Ես Երեւան քաղաքում հանքերի շահագործումը չեմ պատկերացնում, ինչպես չեմ պատկերացնում անասնագործությունը. Մենք խոսում ենք մայրաքաղաքի մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երեւանում ընթացող շինարարություններին, նաեւ Երեւանում հնարավոր հանքերի շահագործմանը:

«Բայց որոշ իրողություններ պետք է հասկանանք, միգուցե հաշվի նստենք:  Ես նույնիսկ չգիտեմ, թե Երեւանի որ հատվածներում կան հանքեր, որոնք շահագործվում են եւ ինչ ծավալների են դրանք:

Երեւանից դուրս մեծածավալ շինարարություն է գնում, հանքերի օգտագործում է իրականացվում: Այստեղ նաեւ մեծ ծավալի շինարարություն է արվում:

Անկախ հանք է, շինարարություն է, թե մեկ այլ բան է, որը ստեղծում է այն փոշու ծավալը, որ կա, դա էլի ոլորտի անհատական շահն է գերակա հանրային շահի դեմ: Չի կարող քաղաքը այնպիսի շինարարության ծավալներ ունենա, որ մենք փոշու մեջ կորենք»,-ասաց նա:

 

  • Կիսվել: