շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲՏԱ նախարարն այցելել է տարբեր ընկերություններ, ծանոթացել դրանց կառուցվածքին ու գործունեությանը

ԲՏԱ նախարարն այցելել է տարբեր ընկերություններ, ծանոթացել դրանց կառուցվածքին ու գործունեությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԲՏԱՆ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» (Մերգելյան ինստիտուտ), «Հատուկ կապ», «Գեոկոսմոս» ՓԲԸ-ներ և «Դավարո» ՍՊԸ, ծանոթացել ընկերությունների կառուցվածքին ու գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ, տեղեկացնում են գերատեսչությունից։

Մխիթար Հայրապետյանը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում շրջայց է կատարել ընկերության տարածքում, ծանոթացել արտադրողական հնարավորություններին, գործարանի ներկա վիճակին և ընթացող վերանորոգման աշխատանքներին:

«Հատուկ կապ» ընկերությունում նախարարին ներկայացվել է ընկերության գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Նախարարը ճանաչողական այց է ունեցել նաև «Գեոկոսմոս» ՓԲԸ, ծանոթացել ընթացիկ և առաջիկա ծրագրերին, տիեզերական գործունեության ոլորտում ընկերության համագործակցության շրջանակին։

Շրջայցի ավարտին Մխիթար Հայրապետյանը այցելել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերություն:

Հանդիպումների ընթացքում նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, հիմնավոր լուծումներ տալ դրանց՝ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակի նշաձողը։

  • Կիսվել: