հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բնակիչների ու սոցիալապես անապահովների համար գազի գինը չի թանկանա. ՀԾԿՀ-ի առաջարկը

Բնակիչների ու սոցիալապես անապահովների համար գազի գինը չի թանկանա. ՀԾԿՀ-ի առաջարկը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը «Գազպրոմ Արմենիայի»՝ բնական գազի սակագնի բարձրացման հայտնի հիման վրա առաջարկներ է ներկայացրել: ՀԾԿՀ-ն մտադիր է մասնակի բավարարել «Գազպրոմ Արմենիա» հայտը՝ մասնավորապես անփոփոխ թողնելով բնակչ-բաժանորդների ու սոցիալապես անապահովների համար սահմանված սակագները:

Հանձնաժողովն առաջարկում է անփոփոխ թողնել բնակիչ-բաժանորդների համար գործող գազ սակագինը՝ 139 000 դրամ 1000 խմ դիմաց: Ընկերությունն առաջարկել է սակագնի որոշակի նվազեցում՝ շուրջ 136 000 դրամ 1000 խմ դիմաց:

Հանձնաժողովը համամիտ չէ սոցիալապես անապահովների համար գազի սկագինը կտրուկ բարձրացնելու «Գազպրոմ Արմենիայի» առաջարկի հետ: Վերջինս առաջարկել է սոցիալապես անապահովների համար գազի գործող 100 հազար դրամ 1000 խմ-ի դիմաց սակագինը դարձանել մոտ 136 000 դրամ:

Սոցիալապես անապահովները, ըստ հանձնաժողովի հաշվարկի, պետք է շարունակեն վճարել 100 000 դրամ դրամ 1000 խմ-ի դիմաց:

Հանձնաժողովի հարշվարկով գազի սակագնը 12 դոլարով կարող է բարձրանալ գյուղոլորտում գործունեություն ծավալող, վերամշակող ընկերությունների և ջերմոցային տնտեսությունների համար: Ներկայիս գործող 212 դոլար հազար խմ դիմաց սակագինը կարող է բարձրանալ 12 դոլարով՝ հասնելով 224 դոլարի հազար խմ դիմաց:

ՀԾԿՀ-ի հաշվարկներով՝ ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ 1000 խ/մ-ի համար։ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկել այդ խմբի համար սակագինը դարձնել 135 909 հազար դրամ։ Իսկ ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հանձնաժողովը առաջարկում է սահմանել 255 դոլար՝ «Գազպրոմ Արմենիայի» հայտով առաջարկվող 283․14 դոլարի փոխարեն։

Ընդհանուր առմամբ Հանրային ծառայությունները կարգավորղ համձնաժողովը սպառողներին վաճառվող բական գազի միջին կշռութային սակագինն առաջարում է բարձրացնել ներկայում գործող 1000 խմ-ի դիմաց 255 դոլարից մինչև 266 դոլար, այն դեպքում երբ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է այն սահմանել 283 դոլար:

«Առաջիկայում՝ հունիսի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների և ընկերության ներկայացուցիչների հետ», - հայտնում են Հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այժմ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են քննարկել սահմանին գազի գնի հարցը: Այս տարվա մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մեկ օր անց՝ ապրիլի 1-ին, «Գազպրոմ Արմենիան» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀԾԿՀ ներկայացված հայտի հիմնավորումը կայանում է նրանում, որ ստեղծման պահից սկսած ՀՀ ներքին շուկայում վաճառվող բնական գազի սակագները կրել են ընդգծված սոցիալական ուղղվածություն, և այդ պայմաններում ընկերությունը հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ ծավալով աշխատանքներ իրականացնել՝ հիմնական միջոցների արդիականացման և նորացման ուղղությամբ։ Ներկայումս համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեման, որի համաձայն՝ առաջիկա 10-11 տարիների ընթացքում ՀՀ գազամատակարարման համակարգում պետք է իրականացվեն խոշոր ֆինանսական միջոցներ պահանջող լայնածավալ միջոցառումներ, որոնց հետաձգումը գազամատակարարման անխափանության և անվտանգության տեսանկյունից այլևս անթույլատրելի է։

 

  • Կիսվել: