շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բնակչության զգալի մասը դեռ ֆորսմաժորային իրավիճակում է, իսկ կոմունալ ծառայությունները սկսելու են անջատումները․ պատգամավոր

Բնակչության զգալի մասը դեռ ֆորսմաժորային իրավիճակում է, իսկ կոմունալ ծառայությունները սկսելու են անջատումները․ պատգամավոր

ՀԾԿՀ-ն այսօր որոշում է ընդունել, որ կոմունալ ծառայությունների վճարումների հետ կապված ֆորս-մաժորն ավարտվել է, քանի որ մարդիկ ստացել են սոցիալական օժանդակություն։ Այսօր այս թեմային ԱԺ-ում քննադատությամբ անդրադարձավ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ բնակչության զգալի տոկոսը չի ներառվել ծրագրերում և չի ստացել սոցիալական օժանդակություն։ Այդ մարդիկ, ըստ պատգամավորի, դեռ ֆորսմաժորային իրավիճակում են, մինչդեռ կոմունալ ծառայություններ մատուցողները հավանաբար վաղվանից կսկսեն չվճարած բաժանորդների անջատումները։

Տարոն Սիմոնյանն ասաց նաև, որ տասնյակ նամակներ են ստանում քաղաքացիներից, և ինքը ՀԾԿՀ-ին կոչ է անում հաշվի առնել նրանց սոցիալական խնդիրները։

  • Կիսվել: