երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բնական գազի դիմաց չվճարված գումարի չափը ՀՀ-ում կազմում է շուրջ 39,5 մլրդ դրամ, որից 18,5-ը բնակչությանն է. ԱՎԿ

Բնական գազի դիմաց չվճարված գումարի չափը ՀՀ-ում կազմում է շուրջ 39,5 մլրդ դրամ, որից 18,5-ը բնակչությանն է. ԱՎԿ

ԱՎԿ-ի վերջին ամփոփ տվյալներով՝ 2022թ.-ին բնական գազ են ստացել Հանրապետության քաղաքային բնակավայրերի 98.0%-ը, գյուղական բնակավայրերի` 67.1%-ը:

Ըստ այդմ՝ 1997թ. սեպտեմբերից մինչև 2023թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 750 544 բնակարան և բնակելի տուն:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության, 2022թ. Հանրապետություն մուտք է գործել 90 295.3 տ հեղուկ գազ: Ըստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեղեկատվության, 2022թ. գազամատակարարման բաժանորդային համակարգում ընդգրկվածներին տրվել է 3 209.9 տոննա հեղուկ գազ:

Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2023թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 39 537.0 մլն. դրամ, որից բնակչությունից` 18 595.5 մլն. դրամ:

Գազի դիմաց չվճարելու պատճառով կուտակված պարտքը 2023թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 39 537.0 մլն. դրամ, որից բնակչությունից` 18 595.5 մլն. դրամ:

  • Կիսվել: