ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է. ՏՄՊՊՀ

Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։

Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել:


  • Կիսվել: