կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ Երևան կժամանի բելգիական ընկերությունների պատվիրակությունը

Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ Երևան կժամանի բելգիական ընկերությունների պատվիրակությունը

Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ Վալոնիայի արտահանման և ներդրումային գործակալության (AWEX) հրավերով հոկտեմբերի 18-ին և 19-ին բելգիական ընկերությունների պատվիրակությունը կժամանի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AWEX-ը հանդես է գալիս որպես միջոցառման գլխավոր հովանավոր։ Գործակալության նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին կկայանա պաշտոնական ընդունելություն, ինչպես նաև բելգիական ընկերությունների ներկայացուցիչների անհատական հանդիպումներ:

Հայաստանը Բելգիայի 121-րդ ներմուծող երկիրն է (86 մլն եվրո արժողությամբ բելգիական ապրանք է արտահանվել Հայաստան) և 94-րդ մատակարարը (2022 թվականին Բելգիա է արտահանվել 136,2 մլն եվրոյի հայկական ապրանք): 2020 թվականից ի վեր Բելգիայի և Հայաստանի միջև առևտուրը գրեթե եռապատկվել է և ակնկալվում է, որ 2023 թվականին կգերազանցի 300 մլն եվրոն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրային հաշվեկշիռը Հայաստանի օգտին էր։ Առևտրում գերակշռում են թանկարժեք քարերն ու մետաղները, քիմիական նյութերն ու դեղագործական ապրանքները։

Այս առաքելության համար գրանցվել են հինգ բելգիական ընկերություններ.

Buzon: Շինանյութերի արտադրություն

Lotronic : լուսաձայնային սարքավորումներ

Medaro (www.medaro.be): անուշաբույր և բուժիչ խոտաբույսեր

JGI Hydrometal : գունավոր մետաղների թափոնների վերամշակում

Citadel Real Estate: անշարժ գույքի զարգացում

Մասնակից ընկերություններին հնարավորություն կտրվի գտնել գործընկերներ ապրանքներ ներմուծելու,մատակարարներ գտնելու, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ անելու համար։

Ստորև  ներկայացնում ենք մի քանի  բելգիական ապրանքներ, որոնք արդեն  ներկայացված են հայկական շուկայում.

Շոկոլադի հումք բարձրակարգ հրուշակեղենի արտադրության համար (Cargill Chocolate)

Արհեստագործական և հատուկ գարեջրերի մեծ տեսականի  Parma Supermarkets և Houl  սուպերմարկետներում

 Քսայուղեր Bardahl -ից, որը հասանելի է  Autosan -ում.

Գեղեցիկ զարդեր Ice-Watch-ից, որը հասանելի է առցանց, ինչպես նաև  Dalma Garden Mall-ում

Սեղանի ժամանակակից սպասք Eternum-ից, որը հասանելի է  Complex Bar-ում

Բացի վերոհիշյալ ընկերություններից, տարբեր գարեջրի գործարաններ և դեղագործական ընկերություններ ներկայումս համագործակցության համաձայնագրեր են պատրաստել հայաստանյան գործընկերների համար:

Օրերս Էրիկ դե Մյունկն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն ԽաչատուրյանինԱյս արարողությամբ սկիզբ դրվեց Դե Մյունկիորպես Հայաստանի Հանրապետությունում  Բելգիայի թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանինշանակմանը։

Այս նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը։

  • Կիսվել: