հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Beeline պարզաբանել է ընկերության և Ucom-ի շուրջ շրջանառվող լուրերը

Beeline պարզաբանել է ընկերության և Ucom-ի շուրջ շրջանառվող լուրերը

Beeline պարզաբանել է ընկերության և Ucom-ի շուրջ շրջանառվող լուրերը: Ինչպես InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից, Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն:
 
«Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև», - նշում են ընկերությունից:
 
Այլ հարցերի հանրության հետ կապերի բաժնից հրաժարվեցին պատասխանել։
 
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ucom ընկերության ղեկավարությունը և մոտ 300 աշխատակիցներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ այն պատճառով, որ պայմանավորվածություն է կայացել Ucom-ի կողմից Beeline-ը գնելուց հետո ընկերության ղեկավար նշանակել Անդրեյ Պյատախինին։

  • Կիսվել: