ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաշինջաղյան փողոցի չորս բարձրահարկ շենքերի գազաֆիկացման հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է

Բաշինջաղյան փողոցի չորս բարձրահարկ շենքերի գազաֆիկացման հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է

Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի չորս բարձրահարկ շենքերի գազաֆիկացման հարցը համայնքի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Երևան համայնքում բազմաթիվ շինթույլտվություններ կան այս պահի դրությամբ, որոնք ավարտական ակտի խնդիր ունեն։

«Տվյալ շենքերում գազի ծավալի հասանելիության խնդիր կա։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ խնդիրը քննարկվում է կառավարության  և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի հարցին, թե ինչու է տրանսպորտը առավոտյան ժամերին վատ աշխատում, Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ապրիլի մեկից ևս երեք երթուղի կսպասարկվեն նոր ավտոբուսներով և իրավիճակը կմեղմվի։

«Ուշացումներին նպաստում են նաև խցանումները, որոնց պատճառով ավտոբուսների միջև ընկած ժամանակահատվածի մեջ խզում է տեղի ունենում»,-հավելեց նա։

  • Կիսվել: