հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս տարի Ադրբեջանը Եվրոպա է արտահանել մոտ 11 մլրդ խմ գազ

Այս տարի Ադրբեջանը Եվրոպա է արտահանել մոտ 11 մլրդ խմ գազ

Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանում նավթի կոնդենսատի արդյունահանումը կազմել է 27,6 մլն տոննա, արտահանումը` 23,1 մլն տոննա։

Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Նշվում է, որ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում գազի արտահանումն աճել է 9%-ով։ Եվրոպա արտահանվել է 10,85 մլրդ խմ, Թուրքիա՝ 8,7 մլրդ խմ, Վրաստան՝ 2,5 մլրդ խմ։

  • Կիսվել: