ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Բարի Սամարացին» գերլարված ռեժիմով է աշխատում. խստացրել է սանիտարահիգիենիկ աշխատանքները

«Բարի Սամարացին» գերլարված ռեժիմով է աշխատում. խստացրել է սանիտարահիգիենիկ աշխատանքները

«Բարի Սամարացի» մսամթերքի արտադրամասում ավելի են խստացրել սանիտարահիգիենիկ աշխատանքների իրակամացումը Երևանի Էրեբունի համայնքում կորոնավիրուսի օջախ հայտնաբերելու մասին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել այդ համայնքի արտադրական ձեռնարկությունների և բնակիչների շրջանում։

Ահազանգեր են հնչում այդ համայնքում գործող ամենահայտնի արտադրամասի վերաբերյալ ։ «Բարի Սամարացի» մսամթերքի սպառողները անհանգստացած են, չնայած որ փաստարկված է՝ սննդի միջոցով կորոնավիրուսի տարածումը հնարավոր չէ։ Մսամթերքի արտադրամասում այս օրերի ավելի են խստացրել սանիտարահիգիենիկ աշխատանքների իրակամացումը, որպեսզի բացառեն վիրուսի ներթափանցումը ծանրաբեռնված ռեժիմով աշխատող ձեռնարկություն։

«Բարի Սամարացի» ընկերության որակի կառավարիչ Սոնա Սիմոնյանը լրագրողներին պատմել է, որ արտադրամասի աշխատակիցներն ամեն առավոտ արտադրամաս են մտնում լվացվելուց, համապատասխան հագուստ`գլխարկներ, խալաթներ և դիմակ հագնելուց հետո միայն: Այս օրերին, ելնելով համաճարակային վիճակից, ընկերության ամենօրյա սանիտարահիգենիկ կանոններին ավելացել է աշխատակիցների ջերմության չափումը`օրական երկու անգամ: «Բարի Սամարացի» ընկերությունում վստահեցնում են`ամեն ինչ անում են աշխատակիցների շրջանում վարակի կանխարգելման և վարակի ներթափանցումն արտադրամաս բացառելու համար: Թեպետ մեկ անգամ ևս շեշտելով, որ վարակը սնունդի միջոցով չի տարածվում և դա ասված է նաև ԱՀԿ հայտարարության մեջ:

Մանրամասները`տեսանյութում

  • Կիսվել: