չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հողամասերի ընդլայնմանն առնչվող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հողամասերի ընդլայնմանն առնչվող օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը:

Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը, որը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար:

Ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելն անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն, իսկ հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ:

Նախագծով առաջարկվում է հանել նշված երկու սահմանափակումները, քանի որ դրանք արհեստական խոչընդոտ են ստեղծում կառուցապատողների համար: Վերջիններս հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա՝ կատարելով ձևական պահանջը:

  • Կիսվել: