Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ։
«Ֆեյսբուք»-ի իր էջում նախարարն ընդգծել է, որ միջազգային համաժողովների մասնակցությունը լավ առիթ է գործընկեր ֆինանսների նախարարների և այլ գործընկերների հետ հանդիպելու՝ փորձի փոխանակման և բարեկամական հարաբերությունների հաստատման տեսանկյունից։
«Այս համատեքստում Դոհայում առիթ ունեցա նաև հանդիպելու Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ Չանգի հետ։ Քննարկեցինք մեր երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվեցինք հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ»,-գրել է նախարարը։





