շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն

Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում անցկացվեց 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Եվրոպական փուլին մասնակցեցին 25 երկրների 27 թիմեր՝ ցուցադրելով թիմային ոգի, բարձր մրցակցային մակարդակ և հաղթանակի ձգտում։

Ութ խաղափուլերի հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն եռյակը հետևյալն է.

1-ին տեղ՝ Բելառուս, Մինսկ քաղաքի թիվ 50 գիմնազիա,

2-րդ տեղ՝ Լատվիա, Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիա,

3-րդ տեղ՝ Վրաստան, Քութայիսի Անդրիա Ռազմաձեի ֆիզիկամաթեմատիկական դպրոց:

  • Կիսվել: