Գրոսի. Շատերը կարծում են, որ ՄԱԿ-ը այլևս ի վիճակի չէ հաղթահարել համաշխարհային ճգնաժամերը
Այն կարծիքը, որ ՄԱԿ-ը չի կարողանում լուծել ներկայիս միջազգային ճգնաժամերը և բավարար չափով ներգրավված չէ դրանց լուծման գործում, լայնորեն տարածված է, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն և գլխավոր քարտուղարի թեկնածու Ռաֆայել Գրոսին։
«Տարածված կարծիք կա, որ ՄԱԿ-ը չի կարողանում լուծել այս մարտահրավերները, որ ՄԱԿ-ը՝ նրա քարտուղարությունը և գլխավոր քարտուղարը՝ բավարար չափով ներգրավված չեն բազմաթիվ առկա խնդիրների լուծման գործում», – ասել է Գրոսին։
Նրա խոսքով՝ կազմակերպության ղեկավարի ընտրության ներկայիս գործընթացը տարբերվում է նախորդներից՝ միջազգային լարվածության բարձր մակարդակի, պատերազմների և ՄԱԿ-ի՝ իրադարձություններին արդյունավետորեն արձագանքելու կարողության վերաբերյալ կասկածների պատճառով։



