երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այս տարվա օգոստոսին մոտ 262 հազար զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, նախորդ տարվա 288 հազարի համեմատ․ նախարար

Այս տարվա օգոստոսին մոտ 262 հազար զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, նախորդ տարվա 288 հազարի համեմատ․ նախարար

Այս տարվա օգոստոսին մոտ 262 հազար զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, նախորդ տարվա 288 հազարի համեմատ: Այդ երեք գործոնների պատճառով ունենք բարձր գնաճ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է հաշվի առնել, որ «Զվարթնոց» օդանավակայանով ընդհանուր զբորսաշրջիկների 60 տոկոսից ավելին է գալիս, իսկ օրինակ, 2019-ին 40 տոկոսից մի փոքր ավելին էր: Ակնհայտորեն 2022-ի օգոստոսին ավելի շատ զբոսաշրջիկ է սպասարկել «Զվարթնոցը», քան 2019-ին»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ ցուցանիշները վերաբերում են զուտ հանգտանալու համար Հայաստան եկածներին, թե նաեւ մարդկանց, որոնք երկար ժամանակով ժամանել են ՌԴ-ից, նախարարը պատասխանեց. «Կա հստակ մեթոդաբանություն, որով զատվում են այն մարդիկ, որոնք եկել են ապրելու այն մարդկանցից, որոնք եկել են ման գալու»:

  • Կիսվել: