կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով․ Պեսկով

Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  Հայաստանի տնտեսության բարձր աճը կապել Է ԱՊՀ երկրներին ինտեգրվելու հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պեսկովը այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։  

«ԱՊՀ-ն պահպանում է իր արդիականությունը։ Նայեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերին։ Այո, աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով։ Այնտեղ, իմ կարծիքով, 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ լավագույն ժամանակներում միայն Չինաստանն է նման բան ցուցադրել։

«Դուք կարծում եք, որ դա հենց այնպես է։ Ոչ, դրանք ինտեգրման արդյունք են», - վստահեցրել է Պեսկովը։

  • Կիսվել: