շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար լրացուցիչ 120 մլն դրամ հատկացվեց

Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար լրացուցիչ 120 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում» ծրագրի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» տարեկան ճշտված  պլանը 120.0 մլն դրամով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության հետևանքով լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ:

ՀՀ 2023-ի պետական բյուջեի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ»  միջոցառմամբ բյուջեով նախատեսված է 200.0 մլն դրամ: ՀՀ վարչապետի որոշումներով կատարված հատկացումների արդյունքում սեպտեմբերի 19-ի դրությամբ մնացորդը կազմում է 28.3 հազար դրամ: Նշված մնացորդի շրջանակներում հնարավոր չէ փոխհատուցել արդեն իսկ ընդունված ՀՀ վարչապետի որոշումներով կատարված ծախսերը՝ շուրջ 70 մլն դրամի չափով:

Միաժամանակ առկա են պատվիրակությունների ընդունելությունների գծով ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից:

  • Կիսվել: