հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Առողջապահության փոխնախարարը պոլիկլինիկաների բուժաշխատողներին է ներկայացրել ԱԱՊ օղակում սպասվող բարեփոխումները

Առողջապահության փոխնախարարը պոլիկլինիկաների բուժաշխատողներին է ներկայացրել ԱԱՊ օղակում սպասվող բարեփոխումները

ԱԱՊ օղակում բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվում են: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Երևանի մի քանի պոլիկլինիկայի բուժաշխատողների հետ, ներկայացրել առողջության առաջնային պահպանման օղակում սպասվող բարեփոխումները:
 
Возможно, это изображение 7 человек и больница
 
Նախօրեին Արտակ Ջումայանը ևս 5 պոլիկլինիկայի բուժանձնակազմերի հետ հանդիպումներ է ունեցել, քննարկել բարեփոխումների ընթացքը, մասնավորապես` պոլիկլինիկաների աշխատանքային ժամային գրաֆիկի, սահմանված հերթապահությունների փոփոխությունները:
 
Փոխնախարարն անդրադարձել է նաև առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի միջոցով հնարավոր վերանայումներին, լսել առաջնային օղակի աշխատակիցներին հուզող հարցերն ու առաջարկները:

  • Կիսվել: