երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում. ևս մեկ քայլ սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ

Խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում. ևս մեկ քայլ սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ

Նոյեմբերի 12-ին մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որին, որպես գործընթացը վերահսկող, մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
 
Ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզում, շարունակվել՝ Արարատում: Լուսաշող գյուղում առաջին սիմվոլիկ պիտակը կենդանու ակաջին փակցրել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:
 
Այս նախաձեռնությունը կարևորագույն քայլ է միս-մսամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ճանապարհին՝ համոզված են տեսչական մարմնի մասնագետները:
 

 

  • Կիսվել: