շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արևային կայանների տեղադրում՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքում

Արևային կայանների տեղադրում՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքում

ՏԿԵ նախարարության  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով նախատեսվում է արևային կայանների տեղադրում` Նոյեմբերյան խոշորացված համայնքում: 

Ինչպես  InfoPort.am-ին տեղեկացնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից, արևային առաջին կայանն արդեն տեղադրվել է Նոյեմբերյանի  մշակույթի տան տանիքին: Այն ունի 20  կվտ. հզորության և տարեկան արտադրելու է  մոտ 25000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: 

Մինչև սեպտեմբեր այստեղ  նախատեսվում է 80 կվտ  գումարային հզորության ևս չորս կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա: 

Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն: 

  • Կիսվել: