երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արարատի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի, Տաշիրի, Դիլիջանի որոշ հասցեների գազամատակարարումը հոկտեմբերի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի

Արարատի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի, Տաշիրի, Դիլիջանի որոշ հասցեների գազամատակարարումը հոկտեմբերի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային, Ա.Այվազյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Ամոջ, Հագվի բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն`Տաշիր քաղաքի Երևանյան, Խանջյան, Թումանյան, Գրիբոյեդովի, Գետափնյա, Պուշկինի փողոցների, Միխայելովկա բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Տավուշի մարզի Աչաջուր, Գետահովիտ բնակավայրերի մի հատվածի, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն` Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

  • Կիսվել: