հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՊՀ երկրները մտադիր են շարունակել համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում

ԱՊՀ երկրները մտադիր են շարունակել համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հայտնել են իրենց հանձնառությունը սերտ համագործակցությանը՝ ապահովելու պարենային անվտանգություն միավորման տարածքում։ Այդ մասին ասված է պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով Աստանայում անցկացված ԱՊՀ նախարարական խորհրդաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։

«Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ստորագրվել է կոմյունիկե, որտեղ կողմերը հաստատել են սերտ փոխգործակցությանը և համագործակցությանը իրենց հանձնառությունն՝ ԱՊՀ երկրներում պարենային անվտանգության ապահովման համար», - ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար Էրբոլ Տասժուրեկովի խոսքերը։

Ըստ փոխնախարարի՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեին կից նաև ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի շրջանակներում կիրականացվի պարենային անվտանգության հետ կապված հարցերի լուծման աշխատանքը։

«Խորհրդաժողովի ընթացքում մենք քննարկեցինք խնդրահարույց հարցեր և հրատապ մարտահրավերներ: Դրանց թվում են փորձի, տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ նախագծերի ստեղծումը և համատեղ ելքն արտաքին շուկաներ», - նշել է Տասժուրեկովը:

  • Կիսվել: