չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անկախ արտակարգ դրությունից՝  կազմակերությունները  պետք է կատարեն իրենց հարկային  պարտավորությունները

Անկախ արտակարգ դրությունից՝ կազմակերությունները պետք է կատարեն իրենց հարկային պարտավորությունները

Արտակագ դրությունը հայտարարված է ու գործում է, որպեսզի քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվի, քանի որ պետք է մտածել քաղաքացիների առողջության մասին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Սակայն, ինչես նշեց նախարարը, երևույթն ինքինին ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություններն ունեն պետության առջև: Խոսքը, ըստ նրա, հարկային պարտավորությունների մասին է, և դրանք պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով:

«Համապատասխանաբար, եթե մի տեղ զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են միջոցներ ձեռնարկել, որպեսզի կոնկրետ կազմակերպությունները կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատամբ, ապա այդ պարտավորությունները պետք է կատարվեն»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշեց, որ դժվար ժամանակներ են, այս իրավիճակում կարիք ունեցող խմբեր կան, որոնց պետությունն աջակցում է սոցիալական և տնտեսական գործիքների միջոցով, բայց այն կազմակեպություններ և անհատներ, որոնք ունեն պարտավորություններ և պետք է սպասարկեն դրանք:

  • Կիսվել: