հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՆԻՖ-ի իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում. Ավինյան

ԱՆԻՖ-ի իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում. Ավինյան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում ու բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ: Այս մասին ԱՆԻՖ-ի 2019-2021թթ. գործունեության ամփոփման ժամանակ ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծելց, որ 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

՛՛Մեծ հպարտություն է գիտակցել, որ իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արևային էներգետիկայից մինչև ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ՛՛,-ասաց Ավինյանը:

Այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են ԱՆԻՖ-ի կողմից, նրա խոսքով՝ Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ, նոր հնարավորություններ, տնտեսական ակտիվության նոր ալիք։

Իր հերթին ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների բարդ ժամանակահատվածում ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր, որոնցից մեկը՝ Մասդար ընկերության հետ համատեղ ՛՛Այգ-1՛՛ 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

՛՛Այգ 1-ը Հայաստան է բերում էներգահամակարգի արդյունավետության երկրաչափական աճ։ Պատկերացնելու համար՝ Մասդարի հետ մեր համատեղ առաջին ծրագիրն ապահովելու է Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման մոտ 7 տոկոսը։ Հաշվի առնելով քննարկվող ևս 201 մեգավատ հզորությամբ ծրագիրը, այս անգամ արդեն զինված մարտկոցներով, մենք խոսում ենք Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրական հեղափոխության մասին՛՛,-ասաց նա և հավելեց, որ մյուս խոշոր ծրագիրը Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ՛՛Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ՛՛ ավիաընկերության ստեղծումն է:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: