երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անամոթ սուտ․ Էրիկ Գրիգորյանն իր վերջին պարգևավճարի մասին

Անամոթ սուտ․ Էրիկ Գրիգորյանն իր վերջին պարգևավճարի մասին

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է իր վերաբերյալ վերջին հրապարակումներին, ըստ որոնց՝ նա պարգեւատրել է իրեն պաշտոնաթողությունից առաջ իսկ մնացած գումարն էլ գրպանը դրել։

Նշենք, որԷրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 12-ից, զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ եւ պատվիրված հոդվածներին, քանի որ համոզված եմ եղել, որ եթե պայքարում ես գործող ստատուս քվոները քանդելու դեմ, քո դեմ են անտառագողերը, ապօրինի ջրօգտագործողները, չինովնիկների, տարբեր հանքերի եւ ՀԷԿ-երի կողմից սնվող տարբեր ՀԿ-ները եւ նախաձեռնությունները, միլիոնավոր դոլարներ ծախսող եւ անօգուտ զեկույցներ գրող որոշ միջազգային ծրագրերը, պատվերով հոդվածներ գրող լրատվամիջոցները եւ բոլոր այն խմբերը, որոնք այս կամ այն կերպով օգուտ ունեին նախկին վիճակից.

Այսօր տեսնում եմ հերթական պատվիրված հոդվածը, որտեղ նշվել է, որ ես պարգեւատրել եմ ինձ պաշտոնաթողությունից առաջ իսկ մնացած գումարն էլ գրպանս եմ դրել։

ԱՆԱՄՈԹ ՍՈՒՏ

ՈՉ ՄԱՐՏ, ՈՉ ԱՊՐԻԼ ամիսներին ես ոչ մի լումա պարգեւատրում չեմ ստացել, դեռ ավելին մարտ ամսվա համարյա ամբողջ աշխատավարձիս համարժեք գումար փոխանցել եմ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին իսկ մնացած մասն էլ տարբեր կարիք ունեցող անձանց։

Հ.Գ. Իսկ նախարարությունում ինչպես միշտ՝ պարգեւատրվել են այն բոլոր անձինք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանը ավելի լավ երկիր դարձնելու համար»։

 

  • Կիսվել: