ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրիկ Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել

Էրիկ Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է InfoPort.am-ի աղբյուրը:

Ըստ աղբյուրի հրաժարականի հարցը վաղուց էր շրջանառվում և Գրիգորյանը գիտեր, որ հեռանալու է այդ պաշտոնից: 

Սակայն նախարարության մեկ այլ աղբյուր էլ պնդեց, որ հրաժարականը նախատեսված չէր: "Հակառակը նախարարը շատ բարձր տրամադրությամբ էր հաճախում աշխատանքի, բազում ծրագրեր ուներ, դեռ երեկ նա ոչ մի նման բանի մասին նույնիսկ չէր ակնարկում: Առաջիկա ծրագրերն էր քննարկում: Վստահ եմ ինչ որ սպոնտան բան է տեղի ունեցել",- տարակուսեց աղբյուրը:    

Պաշտոնական որոշումը հրաժարականի մասին դեռևս հրապարակված չէ: 

  • Կիսվել: