ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
37 դեպքով հաշվարկվել է 17.754.420 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

37 դեպքով հաշվարկվել է 17.754.420 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 73 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 17.754.575 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 32 դեպքով հաշվարկվել է 491.150 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 17.754.420 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 413.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 155 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 77.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 28 դեպք, որից 6-ով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 712.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.865.300 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է 2 հանձնարարագիր ընդերքօգտագործման ոլորտում ստուգում իրականացնելու մասին:

Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 990.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 3.238.506 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 3 հանձնարարական։

  • Կիսվել: