երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը լիտվական կողմին է ներկայացրել ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածների բուժման ընթացքը

Անահիտ Ավանեսյանը լիտվական կողմին է ներկայացրել ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածների բուժման ընթացքը

Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցին ընդառաջ` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեսպան Անդրիուս Պուլոկասին:
 
Դեսպանը նշել է, որ այցը նշանակալի է և ժամանակին` ցույց տալու Լիտվայի աջակցությունը Հայաստանի համար մարտահրավերներով լի շրջանում:
 
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել հայ-լիտվական քաղաքական երկխոսության և առկա համագործակցության մակարդակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Նախարարը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածների բուժման ընթացքը, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց պատշաճ բուժօգնության տրամադրումը:
 
Քննարկվել են առողջապահության ոլորտում Հայաստան-Լիտվա երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ շրջանակում միջնաժամկետ և երկարաժամկետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: