ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամուլսարի հանքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է. ուղիղ

Ամուլսարի հանքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է. ուղիղ

Ամուլսարի հանքի մոտ բողոքի ակցիան երկրորդ օրն է՝ շարունակվում է:

Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական  ճակատը հայտնել է, հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: 

«Հանրության հիմնական պահանջն է՝

1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։

Կարճաժամկետ պահանջն է՝

2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:

Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով

- գնալով Ամուլսար

- Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով

- ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով

- ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով

- տեղեկատվություն տարածելով

- հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով»,- ասված է ՀԲՃ-ի հայտարարության մեջ:

  • Կիսվել: