հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած անասունների սեփականատերերին փոխհատուցում կտրվի

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած անասունների սեփականատերերին փոխհատուցում կտրվի

Հայաստանի կառավարությունը Սյունիքի մարզպետարանին կհատկացնի 500 մլն դրամ: Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։

Ըստ գործադիրի՝ մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։

Հատկացվող գումարով ձեռք է բերվելու ԵՄ աջակցություն Հայաստանին ծրագրի 4-րդ ուղենիշի շրջանակներում իրականացվելիք խմելու և ոռոգման ջրատարերի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքներ:

Բացի այս, կվերանորոգվի Մեղրի համայնքի ոռոգման ջրագծերն ու պոմպակայանները:որ փոխհատուցում կտրվի պատերազմից հետո սահմանը անցած և չվերադարձած անասունների դիմաց: Եւ ոչ միայն, փոխհատուցում կտրամադրվի նաեւ պատերազմի արդյունքում մշակման համար անհնարին դարձած հողամասերի սեփականատերերին:

  • Կիսվել: