Adobe-ը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ ինովացիոն ժառանգության մեջ. Շանթանու Նարայենը Հայաստանում է
Adobe-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ով այցով գտնվում է Հայաստանում, նախատեսում է հանդիպում ունենալ հայկական ՏՀՏ համայնքի հետ և քննարկել տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։
Շանթանու Նարայենը նաև 2022 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է։
«Այս մրցանակն ընդգծում է այն առանցքային դերը, որն ունի տեխնոլոգիան դրական փոփոխություններ մղելու գործում՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծագործել, սովորել, աշխատել և ապրել լիարժեք կյանքով: Adobe-ը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ ինովացիոն ժառանգության մեջ, և ես անհամբերությամբ սպասում եմ իմ այցի ընթացքում Հայաստանում հետագա տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարների ուսումնասիրման հնարավորությանը», - ասել է Շանթանու Նարայենը։