շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
72,5% հարկային եկամուտների աճ՝ նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ. Գևորգ Պապոյանի գրառումը

72,5% հարկային եկամուտների աճ՝ նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ. Գևորգ Պապոյանի գրառումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտնել է՝ նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ գրանցվել է հարկային եկամուտների 72.5% աճ:

«ՀՀ պետական բյուջեի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին ըստ տարիների.

2018 թ. - 366.3 մլրդ դրամ.
2019 թ. - 466.5 մլրդ դրամ.
2020 թ. - 500.7 մլրդ դրամ.
2021 թ. - 513.0 մլրդ դրամ.
2022 թ. - 631.8 մլրդ դրամ:
 
Այսպիսով 2022 թ. նախահեղափոխական համադրվող ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել է 72,5% կամ 265,5 մլրդ դրամ ավել հարկ և պետական տուրք»,- Ֆեյսբուքի էջում գրել է Պապոյանը:

 

  • Կիսվել: