շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2024թ. պետբյուջեի նախագծում եկամտային մասը կազմում է ավելի քան 1,367 տրլն դրամ. Փաշինյան

2024թ. պետբյուջեի նախագծում եկամտային մասը կազմում է ավելի քան 1,367 տրլն դրամ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության 2024թ. պետբյուջեի նախագծում եկամտային մասը կազմում է ավելի քան 1,367 տրլն դրամ, ինչը 105 տոկոսով ավելի է, քան նախատեսված էր 2018թ.։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետբյուջեի եկամուտների մասը 2024թ., 2018-ի համեմատ, ավելացել է ավելի քան կրկնակի։

«Զգալի աճ բաժին է ընկնում մի շարք կարեւոր ոլորտների։ Կրթությանը տրվելիք հատկացումները 2018-ի համեմատ, պլանի համաձայն, պետք է ավելանան 130 տոկոսով»,- տեղեկացրել է վարչապետը։

Պետբյուջեի ընդհանուր եկամուտները 2024թ. նախատեսված են 2,676 տրլն դրամի մակարդակում։ Սա 13,1 տոկոսով ավելին է, քան 2023թ. սպասվող ցուցանիշը։ 

  • Կիսվել: